Նկարագրություն
Terrace-ի ճաշասեղանը մինիմալիստական դիզայն է, որը նախագծված է բաց տարածություններով: Ապրանքը ներդաշնակորեն համատեղում է ռետրո ոճի ուրվագիծը և ժամանակակից տեխնոլոգիական լուծումները: Սեղանի հիմքը և ոտքերը պատրաստված են ալյումինից: Ներկայացված է չորս չափսերով։
Դիզայներ
Rodolfo Dordoni
Minotti-ի համագործակցությունը միլանցի ճարտարապետ և դիզայներ Ռոդոլֆո Դորդոնիի հետ սկսվել է 1997 թվականին և շարունակվել մինչև նրա մահը՝ 2023 թվականը։ Ավելի քան երկու տասնամյակ տևած նրանց համագործակցությունը կարևոր դեր է ունեցել ընկերության դիզայնի ինքնության ձևավորման գործում։
Դորդոնին իր առաջին Minotti հավաքածուն ներկայացրեց 1997 թվականին, որը ներառում էր նաև խորհրդանշական Suitcase բազկաթոռը՝ դնելով երկարատև և հաջող համագործակցության սկիզբը։ 1998 թվականին նա դարձավ ընկերության գեղարվեստական տնօրեն՝ ղեկավարելով հավաքածուների մշակման և համակարգման գործընթացը։ Նրա ղեկավարությամբ Minotti-ն վերածվեց ամբողջական lifestyle բրենդի՝ ստեղծելով հավաքածուներ բնակելի, բացօթյա և Hospitality տարածքների համար։ Նրա տեսլականը նպաստեց իտալական վարպետության, բարձր որակի և ժամանակից անկախ ժամանակակից դիզայնի առանձնահատուկ լեզվի ձևավորմանը։










